Զենիթ® հակակարկտային համակարգը նախատեսված է գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիները և այլ տարածքները կարկտի վնասներից պաշտպանելու համար՝ կարկտաբեր ամպերի գոյացումը կանխարգելող հարվածային ալիքների միջոցով:
Զենիթ® հակակարկտային համակարգը բաղկացած է մետաղական կարկասից, որն իր մեջ ներառում է հարվածային ալիքների գեներատոր, էլեկտրոնային բռնկիչ համակարգ, հեռակառավարման վահանակ, էլեկտրասնուցման և գազաբաշխիչ ավտոնոմ համակարգեր, օդամղիչ, ինչպես նաև պայթուցիկ գազով լիցքավորված գլանանոթներ։ Որպես պայթուցիկ վառելիք օգտագործվում է պրոպանի և բութանի հատուկ խառնուրդ: Զենիթ® հակակարկտային համակարգը ունի ապահով հողանցում:
Թռչող օբյեկտների վրա Զենիթ® հակակարկտային համակարգի անվտանգ ներազդեցությունը հաստատված է ՌԴ ԳԱ Ա.Մ. Օբուխովի անվան մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների կողմից:
Համակարգի կողմից պաշտպանվող տարածք – մինչև 100 հա։ Վառելիքի պաշարը բաղկացած է 6 մետաղական գլանանոթներից՝յուրաքանչյուրը լիցքավորված 20 կգ պրոպան գազով։
Ընթացք
Աշխատանքիփուլերը
1.
Պլանավորում և տեղադրման վայրի գնահատում/ընտրություն
Սկզբնական փուլում սահմանվում են պահանջները և նպատակները, մշակվում է նախագծման հայեցակարգը, ներառյալ քարտեզները, ցանքատարածության/այգու քարտեզները և ռելիեֆային առանձնահատկությունները:
2.
Արտադրական փուլ
Համակակարգերի համապատասխան քանակը նախագծվում, արտադրվում և փորձարկվում է հաճախորդի պահանջներին և պաշտպանվող տարածքի չափսերին համապատասխան:
3.
Տեղադրման վայրի նախապատրաստում
Տեղադրման վայրը նախապատրաստվում է առկա խոչընդոտները մաքրելու և հարթեցնելու միջոցով՝ տեղադրման աշխատանքների մեկնարկի համար:
4.
Տեղակայում և վերջնական կարգաբերում
Տեղակայման գործընթացից հետո, որը տևում է յուրաքանչյուր համակարգի համար մոտ 40 րոպե, կատարվում են վերջնական փորձարկումներ, որից հետո տեղի անձնակազմը ծանոթանում է համակարգի աշխատանքի սկզբունքին, պատրաստ լինելով դրանց հետագա ինքնուրույն շահագործմանը: