Հակացրտահարության Համակարգ ԱնտիՖրոսթ®

Պաշտպանեք ձեր մրգատու այգիները ցրտահարությունից:

ԱնտիՖրոսթ համակարգը նախատեսված է մրգատու և խաղողի այգիները վաղ գարնանային ցրտահարությունից պաշտպանելու, ինչպես նաև ծաղկած ծառերի փոշոտման արդյունավետությունը բարձրացնելու համար: ԱնտիՖրոսթ համակարգը կարելի է նաև օգտագործել բաց տարածքների տաքացման նպատակով:

Ինչպե՞ս է աշխատում ԱնտիՖրոսթ համակարգը։

ԱնտիՖրոսթ համակարգը բաղկացած է բետոնե սալիկի վրա մոնտաժված մետաղական կարկասից, որը իր մեջ ներառում է հեղուկ վառելիքով (պրոպան) աշխատող գազի ներարկչով ուղղահայաց տեղադրված գեներատոր և կոնաձև մետաղական խողովակ, որը ապահովում է տաք օդի նեղ ուղղորդված հոսքը: Գործարկումը և կառավարումն իրականացվում է էլեկտրոնային բռնկիչի միջոցով:

Տեխնիկական տվյալներ

Չափսերը (Ե x Լ х Բ) - 240х180х216 սմ

Քաշը (6 միավոր դատարկ գլանանոթներով) - 2000 կգ

Առավելագույն ջերմաստիճանը փողի ելքում - 80°C

Առավելագույն ջերմաստիճանը 1 մ հեռավորության վրա - 40°C

Գազի միջին ծախսը - 10-12 կգ/ժ

Էլեկտրասնուցումը - 12 DC V

Պաշտպանվող տարածքը - մինչև 5 հա

Պաշտպանենք Ձեր ներդրումները միասին